Մանկության սիրող սրտերը վերջապես ամուսնանում են 65 տարի անց
Մանկության սիրող սրտերը վերջապես ամուսնանում են 65 տարի անց միմյանց ինտերնետում գտնելուց հետո: 81-ամյա Mary Lyness-ն իր առաջին սիրուց` նույնպես 81-ամյա John Akings-ից էլեկտրոնային նամակ է ստանում ծննդյան առթիվ համակարգիչ նվեր ստանալուց հետո:
Նրանք առաջին անգամ հանդիպել են, երբ դեռ 7 տարեկան էին, և միմյանց մասին տեղեկություն չունեին 15 տարեկանից ի վեր:
Զույգն իրենց վերամիավորումը նշում է շքեղ հարսանյաց արարողությամբ: «Ես այնքան երջանիկ եմ, հիանալի օր է, բոլորը եկել են կիսելու մեր ուրախությունը»,-ասում է տիկին Akings-ը: «Ջոնի աչքերին արցունքներ երևացին, երբ ես մոտենում էի խորանին, մենք այնքան երջանիկ ենք, որ վերջապես ամուսնացանք այսքան ժամանակ անց»:
Հարսանեկան արարողության ժամանակ երջանիկ զույգին անակնկալ մատուցեցին ընտանիքի անդամները` 8 օրյա ուղևորություն դեպի Շոտլանդիա: Նրանք նաև երկրորդ մեղրամիս կունենան` նավարկություն Միջերկրական ծովով:«Սկզբում վախենում էի մեր հանդիպման մտքից, որովհետև ես այժմ այնքան կնճիռներ ունեմ, բայց դուստրս ասաց` նա նույնպես կնճիռներ կունենա: Այնքան ուրախ եմ, որ հանդիպեցի նրան, նա դեռ բարետես արտաքին ունի, նա միշտ էլ ուներ: Ես և Ջոնը մինչև 100 տարեկան ապրելու ենք, այնպես որ դեռ երկար ժամանակ կունենաք միասին լինելու համար»:
No related posts.






Comments are closed.