Skip to content

November 3, 2011

12-ամյա աղջկա աչքերից արցունքների փոխարեն բյուրեղապակիներ են գալիս

12-ամյա Hasnah Mohamed Meselmani-ի աչքերից արցունքների փոխարեն բյուրեղապակիներ են գալիս: Բյուրեղներն այնքան սուր են, որ դրանցով կարելի է թուղթ կտրել, բայց զարմանալի է, որ դրանք աղջկան չեն վնասում:
Ամեն ինչ սկսվեց 1996թ-ի մարտին: Աղջիկը դպրոցում էր, երբ տարօրինակ բան զգաց ձախ աչքին. դա նրա առաջին բյուրեղն էր, ինչը, բնականաբար, անհանգստացրեց նրան, և նա շտապեց տուն: Երբ պատմում էր ծնողներին, թե ինչ կատարվեց իր հետ, երկրորդ բյուրեղը հայտնվեց աչքին: Հայրը տարավ նրան ակնաբույժի մոտ, և նա երկու շաբաթ մնաց հիվանդանոցում, իսկ բյուրեղները շարունակ թափվում էին նրա աչքերից: Ակնաբույժը հավաստեց, որ դրանք իսկապես բյուրեղներ են, բայց չկարողացավ ոչ մի գիտական բացատրություն տալ այդ երևույթին:

 

No related posts.